Աջակցել բարեվարք, հաշվետու և ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը։
Մենք դա անում ենք հակակոռուպցիոն կրթության, ռիսկերի գնահատման, էթիկական կառուցակարգերի մշակման և դրանց գործնական ներդրման միջոցով։
Մեր մասին
I4D-ը կրթությունը, հակակոռուպցիոն քաղաքականությունը և կազմակերպական զարգացումը միավորում է պատասխանատու ու գործունակ հաստատություններ ձևավորելու համար։
Մեր պատմությունը
«Բարեվարքություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում՝ Նարինե Ավետիսյանի և Լիլիթ Մաթևոսյանի կողմից։ Հիմնադիր ժողովում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը, իսկ Նարինե Ավետիսյանն ընտրվել է կազմակերպության նախագահ։
I4D-ը ձևավորվել է կրթության և հանրային կառավարման ոլորտներում գործնական փոփոխության անհրաժեշտությունից։ Մեր աշխատանքը ուղղված է այնպիսի համակարգերի ստեղծմանը, որտեղ կանոնները հասկանալի են, որոշումները՝ հիմնավորված, ռիսկերը՝ տեսանելի, իսկ պատասխանատվությունը՝ իրական։
Մենք դա անում ենք հակակոռուպցիոն կրթության, ռիսկերի գնահատման, էթիկական կառուցակարգերի մշակման և դրանց գործնական ներդրման միջոցով։
Մեր պատկերացմամբ՝ զարգացումը կայուն է այն դեպքում, երբ հաստատությունները գործում են արդար, թափանցիկ և պատասխանատու կերպով, իսկ մարդիկ գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Գործունեության ուղղություններ
Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում դրված է նույն տրամաբանությունը՝ հասկանալ իրական խնդիրը, մշակել կիրառելի լուծում, փորձարկել այն և աջակցել ներդրմանը։
Հեղինակային վերապատրաստման ծրագրեր մանկավարժական աշխատողների, հանրային ծառայողների և կազմակերպությունների համար՝ գիտելիքը գործնական կարողության վերածելու նպատակով։
Հանրային մարմինների համար մեթոդաբանությունների և Excel գործիքների մշակում, ռիսկերի գնահատում, պիլոտավորում և տվյալահեն առողջացման պլանների կազմում։
Բարեվարքության ռիսկերի գնահատում, էթիկայի հանձնաժողովների աշխատակարգեր, ներքին ազդարարման համակարգեր, վարքագծի կանոններ և աշխատակիցների վերապատրաստումներ։
Մասնակցային որոշումների, հաշվետվողականության, մարդու իրավունքների և քաղաքացիական կարողունակությունների ամրապնդման կրթական ու ինստիտուցիոնալ նախաձեռնություններ։
Կառավարում
Կառավարման կառուցվածք
Կազմակերպության կառավարման մարմիններն են Ժողովը, Խորհուրդը և Նախագահը։ Կառավարման կառուցվածքը միավորում է անդամների մասնակցությունը, ռազմավարական վերահսկողությունն ու ընթացիկ ղեկավարումը։
Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է, որտեղ անդամները մասնակցում են հիմնարար և ռազմավարական որոշումների կայացմանը։
Ապահովում է ռազմավարական ուղղությունների կոլեգիալ քննարկումը և կազմակերպության գործունեության շարունակական վերահսկողությունը։
Իրականացնում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, ներկայացնում կազմակերպությունը և պատասխանատու է ընդունված որոշումների իրականացման համար։
Անդամակցություն և մասնակցություն
Կազմակերպությունը կամավոր հասարակական միավորում է։ Կանոնադրությամբ սահմանված կարգով անդամակցությունը բաց է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ովքեր ընդունում են կազմակերպության նպատակները և ցանկանում են նպաստել դրանց իրականացմանը։
I4D-ը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և բաց է մասնագիտական համագործակցության, համատեղ ծրագրերի ու ոլորտային նախաձեռնությունների համար։
Հետաքրքրված եմ համագործակցությամբ →Ճանաչում և արդյունքներ
I4D-ի հեղինակային վերապատրաստման ծրագրերը երաշխավորված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով։ Ծրագրերը նախատեսված են մանկավարժական աշխատողների և հանրային ծառայողների մասնագիտական զարգացման համար։
Հրամանների առկա ամսաթվերն ու համարները ներկայացված են համապատասխան ծրագրերի նկարագրություններում։
Դիտել բոլոր ծրագրերը →Հաշվետվողականություն
I4D-ը հիմնադրվել է 2024 թվականի վերջին։ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունները և առանցքային արդյունքների ամփոփումները կհրապարակվեն այս բաժնում՝ հաշվետու ժամանակաշրջանների ավարտից և իրավասու մարմնի հաստատումից հետո։
Ծրագրերի մշակում, մասնագիտական ծառայությունների ձևավորում և գործընկերային ցանցի զարգացում
Հաճախ տրվող հարցեր
Հանրային մարմինները, կրթական հաստատությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնագիտական խմբերը և բարեվարքության համակարգեր զարգացնող այլ կառույցները։
Իրականացնում ենք կարիքների գնահատում, մեթոդաբանության մշակում, փաստաթղթերի և կառուցակարգերի նախագծում, պիլոտավորում, վերապատրաստում, խորհրդատվություն և հետագա ներդրման աջակցություն։
Ոչ։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և համագործակցության ձևաչափը հարմարեցնում է տվյալ կառույցի կարիքներին։
Կարող եք ծանոթանալ ծրագրերի ու ծառայությունների բաժիններին և կապ հաստատել մեզ հետ։ Նախնական քննարկումից հետո կառաջարկվի խնդրին համապատասխան ձևաչափ։
Համագործակցություն
Ընտրեք վերապատրաստման ծրագիր, ծանոթացեք մեր ծառայություններին կամ գրեք մեզ՝ համատեղ աշխատանքի հնարավորությունը քննարկելու համար։