Բոլոր կրթական ծրագրերը երաշխավորված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով

I4D · Թվային գործիք

Պետական մարմիններում բարեվարքության ռիսկերի գնահատում

Ամբողջական, մասնակցային և ապացույցահեն ցիկլ՝ ռիսկերի բացահայտումից մինչև առողջացման միջոցառումների մոնիթորինգ։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ313

հարց՝ երեք փոխկապակցված մակարդակով

  • Համակարգային մակարդակ10 / 93
  • Գործառնական մակարդակ10 / 136
  • Վարքագծային մակարդակ9 / 84

Մուտքի պարտադիր շղթա

Գնահատումը սկսվում է միայն հաստատված հայտից

Հարցաշարերը հանրային չեն։ Հաստատումից հետո ադմինը տրամադրում է դերային հղումներ՝ սահմանված ժամկետով և լրացումների սահմանաչափով։

1Նախնական հայտ
2Ադմինի հաստատում
3Հղումների տրամադրում

Երեք մակարդակ

Մեկ պատկեր՝ երեք անկախ տվյալահոսքից

01

Համակարգային մակարդակ

Քաղաքականություններ, կառավարման կառուցվածքներ, վերահսկողություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։

10 բաժին · 93 հարց
02

Գործառնական մակարդակ

Գործընթացների իրական կիրառություն, որոշումների հետագծելիություն, կադրեր, գնումներ և վերահսկողություն։

10 բաժին · 136 հարց
03

Վարքագծային մակարդակ

Աշխատակիցների փորձառություն, կազմակերպական մշակույթ, շահերի բախում, ազդարարում և վստահություն։

9 բաժին · 84 հարց

Ամբողջական ցիկլ

Գնահատումից մինչև վերահսկելի փոփոխություն

Մեթոդաբանությունը համադրում է ISO 31000-ի ռիսկերի կառավարման տրամաբանությունը, UNODC-ի հանրային կազմակերպությունների բարեվարքության գնահատման մոտեցումը և տեղական կառավարման հանրային էթիկայի սկզբունքները։

01 · Նախնական հայտ

Մարմինը ներկայացնում է գնահատման նպատակը, շրջանակը, առաջնահերթ գործառույթները և պատասխանատու անձի տվյալները։

02 · Հաստատում

I4D ադմինը ստուգում է հայտը, ճշգրտում ընտրանքը և միայն հաստատումից հետո բացում գնահատումը։

03 · Դերային հղումներ

Առանձին ժամկետային հղումներ են տրամադրվում համակարգային, գործառնական և վարքագծային մակարդակների համար։

04 · Եռամակարդակ գնահատում

Պատասխանները հավաքվում են ըստ լիազորության և ընտրանքի՝ առանց մյուս մակարդակների տվյալները բացահայտելու։

05 · Վերլուծություն

Համակարգը հաշվարկում է հավանականությունը, ազդեցությունը, ռիսկի մակարդակը և խոցելի գոտիները։

06 · Առողջացման պլան

Ձևավորվում է 30/60/90-օրյա գործողությունների պլան՝ պատասխանատուներով, մոնիթորինգով և վերագնահատմամբ։

Առաջին քայլ

Ներկայացրեք նախնական հայտը

Հայտը հարցաշար չէ․ այն սահմանում է ճիշտ շրջանակը, ընտրանքը և հասանելիության դերերը։

Սկսել