Նախնական ուսումնասիրություն
Կառույցի գործառույթների, ընթացակարգերի, տվյալների և ռիսկային ոլորտների ուսումնասիրություն։
Մասնագիտական ծառայություններ
Հետազոտություն, մեթոդաբանություն, գնահատման գործիքներ, ներքին կառուցակարգեր և ներդրման աջակցություն՝ մեկ փոխկապակցված գործընթացում։
Հանրային մարմիններ
Մշակում ենք տվյալ հանրային մարմնի գործառույթներին համապատասխան ռիսկերի գնահատման մեթոդաբանություն և հաշվարկային գործիք։ Գործիքը պիլոտավորվում է իրական աշխատանքային միջավայրում, որից հետո ձևավորվում է իրատեսական առողջացման պլան։
Կառույցի գործառույթների, ընթացակարգերի, տվյալների և ռիսկային ոլորտների ուսումնասիրություն։
Կառույցին համապատասխան ցուցիչների, հարցերի, կշիռների, գնահատման չափանիշների և ռիսկերի շեմերի սահմանում։
Կառավարվող հաշվարկային գործիք՝ ավտոմատ միավորներով, ամփոփ աղյուսակներով և ռիսկերի քարտեզով։
Գործիքի փորձարկում ընտրված ստորաբաժանումներում, արդյունքների ստուգում և մեթոդաբանության ճշգրտում։
Փաստերի և տվյալների հիմքով բարձր, միջին ու ցածր ռիսկային ուղղությունների բացահայտում։
Առաջնահերթ գործողությունների, պատասխանատուների, ժամկետների և արդյունքային ցուցիչների սահմանում։
Բարձրագույն կրթություն
ԲՈՒՀ-ի համար մշակում ենք ոչ թե իրարից անջատ փաստաթղթեր, այլ մեկ ամբողջական բարեվարքության համակարգ, որտեղ կանխարգելումը, հաղորդումը, քննությունը, որոշումը և պատասխանատվությունը փոխկապակցված են։
Տեսնել կրթական հաստատությունների ռիսկերի գնահատման գործիքը →Հանձնաժողովի կազմավորման, անկախության, լիազորությունների, դիմումների քննության և որոշումների կատարման աշխատակարգերի մշակում։
Անանուն ու գաղտնի հաղորդման անվտանգ ուղիներ, հաղորդումների ընդունման, դասակարգման, քննության և հետադարձ կապի ընթացակարգեր։
ԲՈՒՀ-ի իրական միջավայրին համապատասխան սկզբունքներ, կիրառելի կանոններ, շահերի բախման և պատասխանատվության մեխանիզմներ։
Ակադեմիական բարեվարքության, շահերի բախման, բողոքարկման, AI-ի պատասխանատու օգտագործման և հարակից քաղաքականությունների մշակում։
Ղեկավարության, դասախոսների, վարչական աշխատողների, հանձնաժողովների և ուսանողական կառույցների թիրախային ուսուցում։
Փաստաթղթերի ընդունումից հետո գործնական կիրառում, դեպքերի քննարկում, պատասխանատուների ուղեկցում և արդյունքների գնահատում։
Աշխատանքի սկզբունքներ
Յուրաքանչյուր մեթոդաբանություն և կառուցակարգ հարմարեցվում է տվյալ կառույցի լիազորություններին ու իրական ռիսկերին։
Գործընթացում ներգրավվում են ղեկավարությունը, պատասխանատու ստորաբաժանումները և գործիքը կիրառող աշխատակիցները։
Վերջնական արդյունքը ներառում է ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև կիրառման քայլեր, պատասխանատուներ և չափելի ցուցիչներ։
Համագործակցություն
Առաջին քննարկման ընթացքում ճշտում ենք նպատակը, առկա տվյալները, ներգրավվող ստորաբաժանումները և ակնկալվող արդյունքը։
Ուղարկել հարցում →