Ծրագրի նպատակը
Մասնակիցներին փոխանցել գործնական գիտելիք՝ կազմակերպության բարեվարքության համակարգը գնահատելու և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման քայլեր մշակելու համար։
Թիրախային խումբը
Հանրային և մասնավոր կառույցների ղեկավարներ, պատասխանատու աշխատակիցներ, կրթության ոլորտի մասնագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հիմնական թեմաները
- 01կոռուպցիայի հասկացությունը և դրսևորումները
- 02բարեվարքության համակարգի հիմնական բաղադրիչները
- 03կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և գնահատում
- 04կանխարգելման կազմակերպական մեխանիզմներ
- 05հաշվետվողականություն և կազմակերպական մշակույթ
Ուսումնառության ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցը կկարողանա՝
- տարբերակել կոռուպցիոն ռիսկերը և բարեվարքության խախտումները
- գնահատել կազմակերպության կանխարգելիչ մեխանիզմները
- մշակել իրատեսական բարելավման քայլեր
Մասնակցություն և վկայական
Տևողությունը, գնահատման եղանակը, մասնակցության պայմանները և վկայականի տրամադրման չափանիշները կհրապարակվեն գրանցման բացման ժամանակ։