Ծրագրի նպատակը
Աջակցել մանկավարժներին մասնագիտական բարդ իրավիճակներում հիմնավորված, արդար և երեխայակենտրոն որոշումներ կայացնելու հարցում։
Թիրախային խումբը
Ուսուցիչներ, դպրոցների ղեկավարներ, մանկավարժական և վարչական աշխատողներ։
Հիմնական թեմաները
- 01մասնագիտական արժեքներ և սկզբունքներ
- 02արդարություն և խտրականության կանխարգելում
- 03գաղտնիություն և պատասխանատու հաղորդակցություն
- 04շահերի բախում և սահմաններ
- 05վարքականոնի կիրառման կազմակերպական մեխանիզմներ
Ուսումնառության ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցը կկարողանա՝
- ճանաչել մասնագիտական էթիկական խնդիրները
- կիրառել որոշումների հիմնավորման պարզ շրջանակ
- նպաստել վստահելի և անվտանգ կրթական միջավայրի ձևավորմանը
Մասնակցություն և վկայական
Դիտեք տեսադասերը և կատարեք յուրաքանչյուր մոդուլի գործնական աշխատանքները Ձեզ հարմար ժամանակացույցով։ Դասընթացի ամբողջական ավարտից հետո տրամադրվում է հավաստագիր։