Կրթական ծրագրեր
Գիտելիք՝ պատասխանատու որոշումների համար
Հեղինակային մոդուլային ծրագրեր՝ հանրային ծառայողների, կրթության ոլորտի մասնագետների և կազմակերպությունների համար։
Ներկայացված ծրագրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր։ Հրամանների առկա ամսաթվերն ու համարները նշված են ծրագրերի նկարագրություններում։
Ժողովրդավարություն և քաղաքացիական կարողունակություն
Դպրոցը՝ որպես ժողովրդավարական մշակույթի առաջին իրական միջավայր․ մասնակցություն, երկխոսություն և պատասխանատու որոշումներ։
Մասնագիտական բարեվարքություն և վարքականոնների կիրառում
Մանկավարժի մասնագիտական պատասխանատվությունը, էթիկական կողմնորոշիչները և վստահության վրա հիմնված դպրոցական մշակույթը։
Իրավագիտակից մանկավարժ (կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացություն)
Կրթության ոլորտի հիմնական իրավական պարտավորությունները՝ պարզ, կիրառելի և դպրոցական իրական իրավիճակների հետ կապակցված։
Մասնագիտական զարգացում և պատասխանատվության ստանձնում
Շարունակական մասնագիտական աճը, ինքնագնահատումը և աշխատանքի արդյունքների համար պատասխանատվությունը՝ որպես կրթության որակի հիմք։
Հակակոռուպցիոն կրթությունը դպրոցում․ մեթոդական ուղեցույց մանկավարժների համար
Ուսուցչի դերը սովորողների հակակոռուպցիոն մտածողության, իրավագիտակցության և հանրային պատասխանատվության ձևավորման գործում։