Ծրագրի նպատակը
Բարձրացնել մանկավարժների իրավական իրազեկությունը և աջակցել իրավունքահեն, անվտանգ ու հաշվետու կրթական միջավայրի ձևավորմանը։
Թիրախային խումբը
Ուսուցիչներ, դպրոցների ղեկավարներ, դասղեկներ, սոցիալական մանկավարժներ և կրթության կազմակերպիչներ։
Հիմնական թեմաները
- 01երեխայի իրավունքները կրթական միջավայրում
- 02մանկավարժի իրավունքներն ու պարտականությունները
- 03խտրականության և բռնության կանխարգելում
- 04անձնական տվյալներ և գաղտնիություն
- 05դպրոցական որոշումների իրավաչափություն
Ուսումնառության ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցը կկարողանա՝
- ճանաչել դպրոցական իրավահարաբերությունների հիմնական կանոնները
- գործել իրավունքահեն և համաչափ մոտեցմամբ
- կանխել իրավական և էթիկական ռիսկերը դպրոցում
Մասնակցություն և վկայական
Տևողությունը, գնահատման եղանակը, մասնակցության պայմանները և վկայականի տրամադրման չափանիշները կհրապարակվեն գրանցման բացման ժամանակ։