Ծրագրի նպատակը
Ցույց տալ, թե ինչպես կարող է մարդկային ռեսուրսների ողջ շրջափուլը նպաստել հովանավորչության, կողմնակալության և շահերի բախման կանխարգելմանը։
Թիրախային խումբը
Կազմակերպությունների ղեկավարներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ, հանձնաժողովների անդամներ և բարեվարքության պատասխանատուներ։
Հիմնական թեմաները
- 01արժանիքահեն և մրցակցային հավաքագրում
- 02աշխատանքի ընդունման թափանցիկ ընթացակարգեր
- 03հովանավորչության և խտրականության կանխարգելում
- 04արդյունքների արդար գնահատում և առաջխաղացում
- 05ռիսկային պաշտոններ, ռոտացիա և վերահսկողություն
Ուսումնառության ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցը կկարողանա՝
- բացահայտել ՄՌԿ գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերը
- գնահատել ընթացակարգերի արդարությունն ու թափանցիկությունը
- մշակել արժանիքահեն կառավարման գործիքներ
Մասնակցություն և վկայական
Տևողությունը, գնահատման եղանակը, մասնակցության պայմանները և վկայականի տրամադրման չափանիշները կհրապարակվեն գրանցման բացման ժամանակ։