Ծրագրի նպատակը
Ձևավորել բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն նախագծելու, տվյալներ վերլուծելու և արդյունքները կառավարչական որոշումների վերածելու կարողություններ։
Թիրախային խումբը
Հանրային մարմինների պատասխանատուներ, հետազոտողներ, բարեվարքության մասնագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հիմնական թեմաները
- 01ուսումնասիրության նպատակի և հարցերի ձևակերպում
- 02քանակական և որակական տվյալներ
- 03ռիսկերի և օրինաչափությունների բացահայտում
- 04արդյունքների ներկայացում և մեկնաբանում
- 05առաջարկությունների մշակում
Ուսումնառության ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցը կկարողանա՝
- նախագծել բարեվարքության ուսումնասիրության պարզ շրջանակ
- վերլուծել տվյալները ռիսկերի տեսանկյունից
- ձևակերպել ապացույցահեն առաջարկություններ
Մասնակցություն և վկայական
Տևողությունը, գնահատման եղանակը, մասնակցության պայմանները և վկայականի տրամադրման չափանիշները կհրապարակվեն գրանցման բացման ժամանակ։